«ԲԱՄԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել և գործունեություն է ծավալում 2013 թվականից, ՀՀ Արարատի մարզում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներկայանում է երեք բիզնես ուղղություններով.
- լիցենզավորված կապիտալ շինարարություն,
Ընկերությունն իրականացնում է շինարարական նախագծեր հիմնված ինչպես անհատական պատվերների, այնպես էլ պետական գնումների վրա՝ մատուցելով հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծառայություններ:
- մետաղապլաստե դռների և եվրոպատուհանների արտադրություն,
- բրենդավորված անձեռոցիկների արտադրություն:
«ԲԱՄԱ ԳՐՈՒՊ» ընկերության գործունեությունը չի սահմանափակվում միայն մարզի տարածքով: Ընկերության հաճախորդների և պատվիրատուների շարքում են ՀՀ տարբեր շրջանների կազմակերպություններ, պետական կառույցներ և անհատ սպառողներ:
«ԲԱՄԱ ԳՐՈՒՊ» ընկերության առաքելությունն ու փիլիոսոփայությունն է բավարարել ամենախստապահանջ հաճախորդների պահանջները և արդարացնել վերջիններիս սպասելիքները:



