ԲԱՄԱ ԳՐՈՒՊ
ԲԱՄԱ ԳՐՈՒՊ
ԲԱՄԱ ԳՐՈՒՊ

«ԲԱՄԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել և գործունեություն է ծավալում 2013 թվականից, ՀՀ Արարատի մարզում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներկայանում է երեք բիզնես ուղղություններով.

  • լիցենզավորված կապիտալ շինարարություն,

Ընկերությունն իրականացնում է շինարարական նախագծեր հիմնված ինչպես անհատական պատվերների, այնպես էլ պետական գնումների  վրա՝ մատուցելով հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծառայություններ:

  • մետաղապլաստե դռների և եվրոպատուհանների արտադրություն, 
  • բրենդավորված անձեռոցիկների արտադրություն:

«ԲԱՄԱ ԳՐՈՒՊ» ընկերության գործունեությունը չի սահմանափակվում միայն մարզի տարածքով: Ընկերության  հաճախորդների և պատվիրատուների շարքում են ՀՀ տարբեր շրջանների  կազմակերպություններ, պետական կառույցներ և անհատ սպառողներ: 

«ԲԱՄԱ ԳՐՈՒՊ» ընկերության առաքելությունն ու փիլիոսոփայությունն է բավարարել ամենախստապահանջ հաճախորդների պահանջները և արդարացնել վերջիններիս սպասելիքները: